Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 
  • Սյունիքի անտառներում  ի հայտ են եկել վնասատուներ

    Սյունիքի անտառներում ի հայտ են եկել վնասատուներ

    25.05.2012| 23:59
    «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառային պահպանության և պաշտպանության բաժնի մասնագետների երկշաբաթյա ուսումնասիրությունների արդյունքում Սյունիքի անտառտնտեսությունից մինչև Առաջաձոր ձգվող անտառներում հայտնաբերվել են «տերևակեր ոսկետուտ» և «երկրաչափ» կոչվող վնասատուների օջախներ: Դրանք ի հայտ են եկել նաև Կապանի այգիներում, որտեղ բնակիչներն արդեն իրականացնում են անհատական պայքարի աշխատանքներ:
  • Կապանի Սրաշեն համայնքում տեղի է ունեցել  սողանք

    Կապանի Սրաշեն համայնքում տեղի է ունեցել սողանք

    25.05.2012| 23:59
    Վերջին օրերի տևական անձրևների հետևանքով Կապանի Սրաշեն գյուղի հարակից ձորից 150 մ վերև գտնվող սարալանջին տեղի է ունեցել սողանք: Նշված բարձրությունից ներքև բերելով մեծ քանակությամբ հողազանգված` ճանապարհին այն արմատախիլ է արել նաև շուրջ երկու տասնյակ բոխու և ընկուզենու ծառեր:
  • Քաղաքական ուժերն «ընդդիմադիր» ԲՀԿ չեն պատկերացնում

    Քաղաքական ուժերն «ընդդիմադիր» ԲՀԿ չեն պատկերացնում

    25.05.2012| 23:01
    Երեկ ԲՀԿ-ի ղեկավարը վերջնականապես լուծեց կոալիցիայում լինել-չլինելու հարցը: ԲՀԿ-ն մաս չի կազմի այդ գործընթացին, այսինքն, ստացվում է` գործարարներով հագեցած կուսակցությունն ընդդիմություն է դառնալու: Գագիկ Ծառուկյանի հայտարարության առնչությամբ երեկ տեսակետներ փորձեցինք լսել տարբեր քաղաքական գործիչներից:
  • Երեք «երանի»

    Երեք «երանի»

    25.05.2012| 13:16
    Մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր դարձած Դավթաշեն համայնքի թաղապետ Արթուր Գևորգյանին այս պաշտոնում փոխարինեց Ռուսլան Բաղդասարյանը: Թվում է` նոր մարդ է, նոր բարքեր, կարելի է որոշակի փոփոխություններ սպասել համայնքի ու նրա բնակիչների համար: Սակայն մի շտապեք:
  • «Չբարիշեցին»

    «Չբարիշեցին»

    25.05.2012| 13:15
    Լրատվամիջոցներն արդեն տեղեկացրել են մայիսի 23-ին Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման մասին: Երեկ մեզ որոշ ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան այդ հանդիպումից: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Ծառուկյանի «պահանջագիրը» հետևյալ ձևակերպումն է ստացել. «Որպեսզի կոալիցիա մտնեմ ու դեմքս պահպանեմ, պետք է գործող վարչապետը փոխվի»:
  • ԲՀԿ-ն վայր կդնի պորտֆելները

    ԲՀԿ-ն վայր կդնի պորտֆելները

    25.05.2012| 13:13
    Չորեքշաբթի հետկեսօրին նախագահական նստավայրում տեղի է ունեցել Հովիկ Աբրահամյան-Սերժ Սարգսյան հանդիպումը: Երեկոյան` «Փարվանայում» տեղի ունեցած (Դավթաշեն-Աջափնյակ համայնքի` Արման Սահակյանի կողմից կազմակերպված) միջոցառումից հետո, կառավարական ամառանոցում Սերժ Սարգսյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանին. հանդիպմանը մասնակցել է նաև Հովիկ Աբրահամյանը: Համաձայնություն չի կայացել: Կոալիցիա չի լինի։
  • Ասում են…

    Ասում են…

    25.05.2012| 13:04
    ...թե ՀԱԿ-ում, բացի պառլամենտ անցած ուժերից, մնացածները համոզված են, որ ավելի լավ է իշխանությունների կողքին լինել, քան «այսպիսի» ընդդիմության: ՀԱԿ-ում իշխում է այն կարծիքը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը 2013-ի նախագահական ընտրություններին չի առաջադրվելու, այդ պատճառով էլ իրեն հատուկ քինախնդրությամբ, Տարաս Բուլբայի սկզբունքով` ես ծնել եմ, ես էլ կսպանեմ, փոշիացնում է ընդդիմադիր շարժումը, իրենից հետո ավերակներ թողնելով:
  • Որոնվում է քաոս`  ղեկավարելու համար

    Որոնվում է քաոս` ղեկավարելու համար

    25.05.2012| 12:49
    Ակնհայտ է` Հայաստանում վերջին շրջանում ընթանում է մոդելավորման գործընթաց, կիրառվում Բժեզինսկու լավ փորձարկված սկզբունքը: Նախ` չմոռանանք, որ ամերիկյան «ժրեցը» հայկական արմատներով լեհ է, և «ղեկավարվող քաոսի» մասին նրա տեսությունը նանո աշխարհի համար այդպես էլ չի կորցնում իր արդիականությունը:
  • Օսկանյա՜ն,  բա մի բա՛ն ասա

    Օսկանյա՜ն, բա մի բա՛ն ասա

    25.05.2012| 12:46
    Նախ ազնվորեն արձանագրենք, որ ճիշտ, մի քիչ էլ արդար չի լինի, եթե Վարդան Մինասիչը, որին անձամբ պարոն Մեթը` Բրայզա, ասել է` «he is good guy», մեկ էլ ու տեղ չգտնի հայոց ազգընտիր պառլամենտում: Նրա հետ շա՜տ հետաքրքիր է, և եթե մի պահ պատկերացնում ես` պառլամենտը մնալու է առանց նրա սերիալական մտքերի, «սիրտդ լցվում է թախծով»: Պարոն Օսկանյանն իր կյանքի բոլոր հատվածներում ապացուցել է, որ ինքն «այլոց» լավ փոխանորդն է` քաղաքական գետնին վրա, և իրենով շատ հեշտ ես կողմնորոշվում քաղաքական, արտքաղաքական, էլ չենք ասում` տնտեսական իրողությունների հորձանուտում:
  • Սպասում են

    Սպասում են

    25.05.2012| 12:44
    Ընտրություններից հետո տեղի ունեցող ԱԺ առաջին նիստերը շատ հետաքրքիր են հազար ու մի պատճառով. նոր դեմքեր, նոր կոստյումներ, նոր ֆիգուրացիաներ և կոնֆիգուրացիաներ. էկզոտիկա` մայլի տղերքը չոմփ-չոլոմփ իրար համբուրում են, նորեկներին հենց առաջին օրը «չար-թունավոր» լրագրողները բերման ենթարկում, սադրում, փուռն են տալիս։